Առաջին օգնություն՝ այրվածքների ժամանակ



Աննշան այրվածքների դեպքում ախտահարված հատվածը պետք է մշակել հատուկ հակասեպտիկներով: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների այրվածքների դեպքում չպետք է յոդ կամ ադամանդե կանաչի լուծույթ (зеленка) քսել, քանի որ դրանք կարող են վնասել մանկական նուրբ մաշկը: Դրա համար ավելի լավ է միշտ ձեռքի տակ ունենալ արծաթի աղի պարունակությամբ միջոցներ: Դրանք կօգնեն վերականգնել մաշկային ծածկույթները ու ունեն բակտերիցիդային ազդեցություն:
Այս մասին տեղեկանում ենք xochu-vse-znat.ru կայքից:
Ի՞նչ չի կարելի կատեգորիկ անել
Խստիվ արգելված է՝
ինքնուրույն մաքրել վիրավոր մակերեսը մաշկի կամ հագուստի մնացորդներից: Անպայման պետք է բժիշկ հրավիրել
քսել սիրելի քսուքը
կիրառել սպիրտային հիմքով ցանկացած հեղուկ
պայթեցնել բշտիկները կամ փորել վերքը
մաշկին քսել յուղ, օսլա:
Ի՞նչ անել եռման ջրով այրվածքների դեպքում
Անհրաժեշտ է ախտահարված հատվածներն ազատել հագուստից:
Որոշել այրվածքի ծավալը: Մարդկային միջին ձեռքի ափը կազմում է մաշկի մակերեսի 1%-ը: Եթե ախտահարված հատվածը 10%-ից ավելի է, ապա պետք է կանչել շտապ օգնություն:
Այրված մակերեսը պետք է պահել բարձր դիրքով, որ խուսափեք այտուցներից: Այն պետք է մշակել «Պանտենոլով» կամ այլ հակասեպտիկով:


Եթե մաշկային ծածկույթները խաթարված չեն, կարելի է դրանք սառեցնել սառը ջրով կամ թաց կտորով, բայց ոչ 20 րոպեից ավելի:

Բուշտերը ինքնուրույն չպայթեցնել:

Գոլորշիով այրվածքների դեպքում

հագուստը պետք է հանել
մաշկի ախտահարված մասը սառեցնել
10%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու դեպքում բժիշկ կանչել
մաշկի վրա ոչինչ չքսել, բշտիկները չծակել:
Յուղային այրվածքների դեպքում

հագուստը պետք է հանել
մաշկի ախտահարված մասը սառը ջրի տակ պահել մինչև 20 րոպե
1%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու կամ աչքերի վնասվածքի դեպքում բժիշկ կանչել
այրված հատվածը ծածկել ստերիլ անձեռոցիկով, եթե կան ակնային անալգետիկներ, կարելի է կաթեցնել կոպի վրա:
Արդուկի այրվածքի դեպքում



կարելի է քսել բուսայուղ, քերած բազուկ կամ կաղամբ դնել
այրված մասի վրա հարած ձու քսել
այրված մակերեսին սննդային սոդա լցնել:
Եթե մեծ բուշտեր առաջանան, ավելի լավ է միանգամից շտապ օգնություն կանչել:
Քիմիական այրվածքների դեպքում

Պետք է անմիջապես շտապ օգնություն կանչել ու տուժածի հագուստը հանել, մաշկային ծածկույթներից հեռացնել քիմիկատները:

Դրա համար պետք է օգտագործել չոր անձեռոցիկներ ու նախապես պաշտպանել ձեռքերը: Ապա պետք է մաշկը լվանալ սառը ջրով: Բայց այդպես գործել կարելի է, միայն, եթե դա չմարած միջոցով այրվածք չէ, այլապես ջուրը ռեակցիայի մեջ կմտնի, ու վիճակը միայն կվատանա: Ցանկացած նշանակում կարող է միայն բժիշկն անել:

Տնային միջոցներ՝ աննշան այրվածքների դեպքում

Հում բանջարեղենից, կաղամբի թերթից կոմպրեսներ: Պետք է քերել ու դնել վերքին, ֆիքսել բինտով: Դրանք հաճախակի պետք է փոխել:
Թուրմեր՝ հազարաթերթիկի, կաղնու կեղևի, խատուտիկի: Եփել, թրջոց պատրաստել ու թրջած թանզիֆը դնել ախտահարված մակերեսի վրա:
Կաթնամթերքով թրջոցներ, հատկապես լավ է կաթնաշոռը:
Բացի դրանից, այրված մակերեսին կարելի է մեղր քսել, որ արագացնես լավացման պրոցեսը: Այն նաև լավ ցավազրկող ու մանրէասպան միջոց է: