«Կերպարը երկար ժամանակ հետաքրքիր պահելը բարդ է». Մարիամ Ադամյանը` նոր նախագծի, երկար դադարի պատճառի և «Թղթե երազանք 2»-ի մասին


Դերասանուհի Մարիամ Ադամյանն այս շրջանում նկարահանվում է նոր` «Սիրո թևեր» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը խոսել է նոր դերի, երկար դադարի պատճառի, թատրոնի և «Թղթե երազանք 2» նախագծի մասին:


Մարիամն ասաց, որ «Սիրո թևեր» հեռուստասերիալը շուտով եթերում կլինի. «Աշխատում եմ ինձ հարազատ թիմի` Սոֆյա Պողոսյանի, Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Մուրադ Նադիրյանի, Դավիթ Հակոբյանի հետ: Չնայած տևական ժամանակ չէի նկարահանվել` այս առաջարկն ընդունեցի, որովհետև թե՛ կերպարը, թե՛ դերասանական կազմն ինձ դուր եկավ: Այս կերպարն ինչ-որ չափով իմ կերպարներին նմանություն ունի: Հումորի զգացում ունեցող, լուսավոր մարդ է, իսկ ես ամենից շատ սիրում եմ ուրախ և հումորի զգացում ունեցող մարդկանց»,-ասաց նա` հավելելով, որ ինքն էլ հումորի զգացում ունի:

Դերասանուհու խոսքով` եթերային դադարի պատճառներից է առաջարկների պակասը. «Անկեղծ ասած, այնքան էլ շատ առաջարկներ չեմ ունեցել, մի քանիսն են եղել, իսկ կարանտինային շրջանում ընդհանրապես չեն եղել: Չեմ ընդունել առաջարկները, որովհետև ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, գուցե դրանք այնքան էլ գայթակղիչ չէին: Ես ուզում եմ նկարահանվել, երբ ցանկանում եմ, հաճույք ստանալ իմ կատարած աշխատանքից: Հակառակ դեպքում այն, ինչ անում եմ, ինձնից էներգիա կխլի»:

Մարիամը ոչ միայն երկար ժամանակ եթերում չէր եղել, այլև չէր նկարահանվել երկարաժամկետ սերիալներում. «Վերջին երկարաժամկետ նախագիծը, որում ընդգրկված էի, «Էլենի օրագիրը» հեռոսւտասերիալն էր: Երկարաժամկետ նախագծերը շատ ժամանակ են խլում, ու բարդ է դառնում այլ նախագծերի հետ դրանք համատեղելը: Դժվարությունները շատ են, ընթացքում շատ հանգամանքներ են փոխվում: Նաև բարդ է նույն կերպարը երկար ժամանակ հետաքրքիր պահելը, դրանով հեռուստադիտողին գրավելը»:



Մարիամն ընդգծեց, որ կարոտել էր տեսախցիկը, բայց մասնագիտական ընկճախտեր չի ունեցել:  «Գուցե այդ հարցում թատրոնն է օգնել, որովհետև մինչև համաճարակային իրավիճակը, բավականին զբաղվածություն ունեի: Հիմա կարոտում եմ բեմը, հանդիսատեսի հետ շփումը: Բեմադրում ենք նոր ներկայացում, հուսով եմ` շուտով կկայանա հանդիսատեսի հետ մեր հանդիպումը, Հայաստանի բոլոր թատրոններում էլ գեղեցիկ ներկայացումներ կբեմադրվեն»,-ասաց նա:

Խոսելով «Թղթե եազանք 2» նախագծի մասին` Մարիամն ասաց. «Ինձ համար շատ կաևոր նախագիծ է, որը շատ եմ սիրում: Նկարահանվեցի առաջին եթերաշրջանում ու այդ ճանապարհն անցելը նաև փորձություն էր, որովհետև հերոսու, ուժեղ կերպարի էի մարմնավորում: Երկրորդ եթերաշրջան նկարահանելու դեպքում ես ընդգրկված կլինեմ, բայց դեռ նկարահանումները դադարի փուլում են, միայն քննարկումներ են եղել»:

Сообщение «Կերպարը երկար ժամանակ հետաքրքիր պահելը բարդ է». Մարիամ Ադամյանը` նոր նախագծի, երկար դադարի պատճառի և «Թղթե երազանք 2»-ի մասին появились сначала на Ленивец.ru.


Спасибо за просмотр faktpro.ru