Մի կերեք այս մթերքները, որոնք վնասում են Ձեր օրգանիզմը



Սա կանացի օրգանիզմի համար ամենակարևոր վիտամինն է․․․ Դրա պակասը շատ վտանգավոր է

Սա կանացի օրգանիզմի համար ամենակարևոր վիտամինն է․․․ Դրա պակասը շատ վտանգավոր է։ Բոլոր վիտամիններից առավել
վերականգնում է իմունային համակարգը, պահպանում է սրտի և արյունատար անոթների աշխատանքը: Խթանում է բոլոր օրգան-
ների՝ հատկապես մաշկի գործունեությունը, նաև նպաստում է մազերի աճը:


Ֆոլաթթուն՝ В6 և В12 վիտամինների հետ կոմպլեքսում նվազեցնում է աչքերի հիվանդությունների զարգացման ռիսկը 30%-ով: Ֆո-
լաթթուն ապահովում է մաշկի առողջ գույնը, նաև պաշտպանում է մազերը վաղաժամ ճերմակելուց:Հատկապես խորհուրդ է տրվում
ընդունել այս վիտամինը հղիության ժամանակ:

Բազմամյա թեստերի արդյունքները ցույց են տվել, որ В9 վիտամինի (ֆոլաթթվի) երկարատև ընդունումը թույլ է տալիս ոչ միայն ա-
զատվել հղիության և ծննդաբերության ժամանակ բազմաթիվ բարդություններից,այլևս չափազանց օգտակար է կանացի առողջութ-
յան համար՝ մինչև մենոպաուզան:

Այդպես, գիտնականները պարզել են, որ ֆոլաթթվի օգտագործումը օգնում է խուսափել երեխայի մոտ ողնաշարի հետ կապված խն-
դիրների ի հայտ գալուց, նպաստում է պտղի նյարդային համակարգի ճիշտ ձևավորմանը:Բացի այդ, այս վիտամինը անփոխարինելի
է հետծննդյան դեպրեսիայի բուժման ժամանակ:

Ֆոլաթթուն համարվում է գլխավոր կանացի վիտամինը:Կանանց մոտ ֆոլաթթվի պակասը կարող է հանգեցնել վերարտադրողական
օրգանների ֆունկցիաների խանգարմանը:Ֆոլաթթուն անհրաժեշտ է նաև տղամարդկանց, հատկապես դեռահասության շրջանում:

Ֆոլաթթվի հիմնական աղբյուրներն են.

լոբեղեն, հազարի տերևներ, սպանախ, կաղամբ, կանաչ սոխ, կանաչ ոլոռ, սոյա, բազուկ, գազար, լոլիկ, ամբողջական ցորենով սնն-
դամթերք, հնդկաձավար, խմորիչ, լյարդ, կաթնաշոռ, պանիր, խավիար, ձվի դեղնուց: Սակա յն օրգան իզմում վիտամինի պակասը
լրացնելու համար պետք է օրական մեծ քանակությամբ ուտել այս բոլոր մթերքներից: Այդ պատճառով էլ խելամիտ կլինի վիտամինն
ընդունել հաբերով՝ հատկապես հաշվի առնելով ոչ բարձր արժեքը:

Վիտամինի օրական դոզան կարող է որոշել միայն մասնագետ բժիշկը՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելուց
հետո: