Մի կերեք այս մթերքները, որոնք վնասում են Ձեր օրգանիզմը



Ինսուլտի վաղ նախանշաններ. Սրանք երբևիցե մի անտեսեք

Ինսուլտի վաղ նախանշաններ. Սրանք երբևիցե մի անտեսեք
Շատ հիվանդություններ վերջին շրւանում մուտացվել են, այդ պատճառով էլ ժամանակակից բժշկությունը շատ հաճախ պատրաստ չի լինում նման զարգացմանը: Շատ հիվանդություններ այսօր սկսել են ի հայտ գալ տարբեր կերպ:


Նախկինում ինսուլտի նախանշանները վառ արտահայտված էին, սակայն այսօր դրանք հեշտությամբ կարելի է շփոթել այլ հիվանդությունների ախտանիշների հետ: Ինսուլտի պատճառները տարբեր են, այն կարող է առաջանալ անոթների վատ աշխատանքի կամ թրոմբների առկայության պատճառով:
Ինսուլտի ախտանիշներն են.

բարձր ճնշում վերջույթների ցավ և թմրածություն ուժեղ գլխացավ խոսքի հետ կապված խնդիրներ պարանոցի թմրածություն տեղողության վատացում լսողության վատացում՝ որպես կանոն, միայն մի կողմից շարժումների կորդինացիայի խախտում

Ինչ անել, եթե կասկածում եք, որ հնարավոր է ինսուլտ. խնդրեք մարդուն ժպտալ: Եթե ինսուլտ է եղել, ապա շուրթերի մի անկյունը մի քիչ իջած կլինի; խնդրեք դուրս հանել լեզուն: Լեզուն այդ դեպքում սիմետրիկ չի լինի; խնդրեք բարձրացնել ձեռքերը: Կորդինացիայի խախտման դեպքում մարդն ուղղակի չի կարողանա անել դա: Այդ դեպքում կարող եք համոզված լինել, որ ինսուլտ է եղել: Խնդրեք ասել տարիքն ու անունը: Եթե ուղեղն ախտահարված է, ապա մարդը չի կարողանա պատասխանել այդ պարզ հարցերին:

Ինսուլտի ժամանակ մարդուն անհրաժեշտ է անհետաձգելի օգնություն, քանի որ դա ծանր և լուրջ հիվանդություն է: Ժամանակին հիվանդանոց հասցնելու դեպքում շատ մեծ են շանսերը, որ մարդը լիովին ապաքինված կվերադառնա սովորական կյանքին: