Մի կերեք այս մթերքները, որոնք վնասում են Ձեր օրգանիզմը



Աստվածային ըմպելիք` կակաո,ահա թե ինչու պետք է այն խմել հատկապես 40-ից հետո

Աստվածային ըմպելիք` կակաո,ահա թե ինչու պետք է այն խմել հատկապես 40-ից հետո
Կակաոն իսկական Աստվածային ըմպելիք է` համեղ և առողջարար։ Եթե մինչ այս պահը Դուք հազվադեպ եք կակաո խմել, ապա դա մեծ բացթողում է։


Այդպիսի օգտակար ու քաղցր ըմպելիքը դեռ փնտրել ու գտնել է պետք։ Իր հատկությունների շնորհիվ այն ոչ միայն պաշտպանում է վիրուսներից ու վարակներից, այլև էներգիայով է լցնում։ Եթե Դուք հոգնել եք ու ամենաբարձր տրամադրության մեջ չեք գտնվում, ուրեմն կակաոն հենց այն է, ինչ Ձեզ պետք է։
Այս ըմպելիքը պարունակում է նյութեր, որոնք խթանում են ուղեղի ճիշտ աշխատանքն ու բարելավում հիշողությունը, ինչպես նաև կարգավորում են խոլեստերինի մակարդակը։ Կակաոյի մեջ Դուք կգտնեք ածխաջրեր (6-10%), սպիտակուցներ (12-15%), ճարպեր, В խմբի վիտամիններ, բջջանյութ և հակաօքսիդանտներ։ Կոկոհիլ միացությունը, որը պարունակվում է նաև կակաոյի հատիկների մեջ, նպաստում է մաշկի բջիջների ակտիվ աճին, լավացնում է վերքերը և կանխում ավելի վաղ առաջացած կնճիռները։ Եվս մեկ նյութ՝ էկպիկատեխինը, ունակ է Ձեր օրգանիզմը պաշտպանել բազմաթիվ տհաճ ու կյանքի համար վտանգավոր հիվանդություններից, ինչպիսիք են ինֆարկտն ու ինսուլտը, քաղցկեղն ու շաքարախտը։

Ի դեպ, մի վախեցեք ավելորդ կալորիաներից: Թեպետ դրանք կակաոյի մեջ ավելի շատ են, քան թեյի կամ սուրճի, կակաոն ավելորդ սանտիմետրեր ու կիլոգրամներ Ձեզ չի նվիրի։ Կակաոյի ոչ մեծ չափաբաժինն արագ հագեցնում է օրգանիզմը, և արդյունքում՝ Դուք շատ չեք ուտում։ Բայց այնուամենայնիվ, ճիշտ է կակաո խմել օրվա առաջին կեսին։

Եվ դա ևս մեկ հետաքրքիր պատճառ ունի։

Կակաոյի մեջ մելանին կա, որը կլանում է արևային ճառագայթներն ու օգնում Ձեր մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու արևային այրվածքներից։

.Ձեզ ենք ներկայացնում դարչինով ու մեխակով կակաոյի շատ համեղ բաղադրատոմս։ Դարչինը նույնպես շատ օգտակար է։ Այն նպաստում է արյան շրջանառության բարելավմանն ու քչացնում բորբոքումներն օրգանիզմում, իսկ մեխակը բնական հակասեպտիկ է ու ցավազրկող միջոց։

Բաղադրիչները՝ + 1/2 ճաշի գդալ կակաոյի փոշի կամ բնական շոկոլադ, + 2 բաժակ կաթ (կարելի է օգտագործել նաև նուշի կաթ, որի շնորհիվ ավելի անուշ համ կստանաք), + 1 թեյի գդալ դարչին, +1/2 թեյի գդալ աղացած մեխակ, + 1/4 թեյի գդալ անանուխ (ըստ ցանկության), + մի պտղունց աղ։

Պատրաստման եղանակը՝ Կակաոն կամ շոկոլադը լցրեք ոչ մեծ կաթսայի մեջ, ավելացրեք համեմունքներն ու աղը, ապա ավելացրեք կաթն ու տաքացրեք միջին կրակի վրա, մինչև ըմպելիքը ամբողջությամբ միատարր դառնա։