Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ գերիների սպանության համա


5

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ մարդու իրավունքի կոպիտ խախտումներին:

«Մինչ մենք աշխատում ենք մնացած ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները, և դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:

19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանությունների մասին զեկույցները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի անտեսման մասին:


Սիրտս կոտրվում է այս 19 տղամարդկանց, կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայ համայնքի համար: Ես մշտապես նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Մշտապես»,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Сообщение Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ գերիների սպանության համա появились сначала на MediaNews.

поделись с друзьями