Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում


5

Քիչ առաջ տեղեկացանք, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով 3 հայ ռազմագերի պետք է գա Հայաստան, արդեն Բաքվից դուրս է եկել և ուղևորվում է Հայաստան:

Հիշեցնենք, որ քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։ Մեր տեղեկություններով՝ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։


Մեր աղբյուրների փոխանցմամբ, գերիների վերադարձը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհիվ է, ով այսօր ամբողջ օրը բանակցություններ է վարել Բաքվում։

Сообщение Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում появились сначала на MediaNews.

поделись с друзьями