Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին


5


Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով:

Նրանք մտահոգություն են հայտնել, որ արաբական մի շարք երկրներ թուրքական պետության ճնշումներին անհաղորդ, անտարբեր և լուռ են մնում:

Նշվում է, որ մտավորականներին հատկապես մտահոգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելուն միտված Թուրքիայի փորձերը:


«Մինչև այժմ այս կապակցությամբ ոչ մի արաբական պետություն որևէ հայտարարություն չի արել: Թող անդրադառնան այս հարցին և թող արձագանքեն թուրքական պետության նկրտումներին: Արաբական պետությունների լիգային Արաբական պետությունների լիգայի պայմանագրում նշվում է, որ եթե մի երկիր ենթարկվում է օկուպացիայի և ագրեսիայի, ապա դրանք պետք է դադարեցվեն: Մենք մինչև այժմ դրան ենք սպասում»,- ասվում է հայտարարության մեջ։

Сообщение Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին появились сначала на MediaNews.

поделись с друзьями