ФБК-ն որոշել է Պուտինին դատի տալ




Հակակոռուպցիոն հիմնադրամի աշխատակիցները պնդում են, որ պետության ղեկավարը անգործություն է դրսևորում իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանելու հարցում: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ փաստաբանները կզբաղվեն դատական գործով, եթե դատարանը այն ընդունի քննարկման:


«Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմից հիմնադրված Հակակոռուպցիոն հիմնադրամը (ФБК), որn ընդգրկված է Շահույթ չհետապնդող կազմակերպությունների (НКО) արտասահմանյան գործակալների ցուցակում, դատական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին»,- հաղորդում է Նավալնիի պաշտոնական կայքը:

Իր հայտարարության մեջ, ФБК-ն պահանջում է, որ նախագահի անգործությունն անօրինական ճանաչվի, քանի որ «նա չի արձագանքում և միջոցներ չի ձեռնարկում», որպեսզի դադարեցնի ФБК-ի գործով սահմանադրական իրավունքի խախտումները:

Похожие записи

Оставить комментарий